1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արտադրամասի պետ

GMG GROUP կազմակերպությանն անհրաժեշտ է արտադրամասի պետ (դռների և կահույքի արտադրությունում):
Պարտականությունները` 1. Պլանավորել և վերահսկել ամենօրյա արտադրության աշխատանքը, 2. Վերահսկել և ապահովել արտադրական հումքերի և նյութերի ճիշտ օգտագործման գործընթացը, 3. Ապահովել և վերահսկել արտադրական առաջադրանքների և պլանների կատարման ընթացքը, 4. Ուսումնասիրել և վերլուծել կատարված և կատարվելիք աշխատանքների մասին տեղեկատվությունը, տեխնիկական տվյալները, ցուցանիշներն ու արդյունքները, համակարգել և ընդհանրացնել դրանք, կատարել անհրաժեշտ հաշվարկներ: 5. Արտադրության աշխատակիցների կառավարում, 6. Վերահսկել աշխատակազմին հանձնարարված աշխատանքը, 7. Պարզել արտադրությունում տեղ գտած պարապուրդների և խոտանի առաջացման պատճառները և կազմակերպել դրանց վերացման գործընթացը:
Պահանջվող որակավորումները` • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ արտադրությունում, • մաթեմատիկական կրթություն, • կազմակերպչական մեծ ջիղ, • Հաղորդակցության զարգացած հմտություններ, • Արական սեռի ներկայացուցիչ /մինչև 40 տարեկան/, • Ճկունություն, վճռականություն, համառություն, հետևողականություն և արագ կողմնորոշվելու ունակությունների առկայություն, • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
Աշխատանքային օրերը` Երկուշաբթիից-շաբաթ, աշխատանքային ժամերը` 9:00-19:00:
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ռեզյումեները ուղարկել hr@gmgdoors.com էլ հասցեով` Հասցեի դաշտում նշելով “Արտադրամասի պետ” անվանումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առաքիչ-մենեջեր/շուկայի զարգացման պատասխանատու

GMG GROUP կազմակերպությանն անհրաժեշտ է առաքիչ-մենեջեր/շուկայի զարգացման պատասխանատու/՝ Երևանում և մարզերում վաճառք իրականացնելու համար:

Աշխատանքային պարտականությունները՝

  • Ապրանքի պատշաճ առաքում և ժամանակին հանձնում,
  • Ապրանքի առկայության և տեսանելիության ապահովում ,
  • Պատվերների հավաքագրում ,
  • Ապրանքատեսականու վաճառքի խթանում,
  • Սպառողական շուկայի ընդլայնում,
  • Շուկայի ուսումնասիրության և վերլուծության իրականացում,
  • Նոր գործընկերների հայտնաբերում,
  • Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում և կիրառում:

 

Պահանջվող որակավորումները՝

  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • BC վարորդական իրավունքի առկայություն,
  • Բեռնատար մեքենա վարելու ունակություն,
  • Ավտոմեքենա վարելու փորձ/ոչ պակաս, քան 2 տարի/,
  • Սեռը՝ արական,
  • Տարիքը՝ 27-40 տարեկան,
  • Մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում, նպատակասլացություն, ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն և նախաձեռնողականություն:

 

Աշխատավարձ՝

120 հազար + գործարքային

 

Գրաֆիկը ՝

Ամեն օր՝ 09:00-19:00, շաբաթ և կիրակի հանգիստ:

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ռեզյումեները ուղարկել hr@gmgdoors.com էլ հասցեով` Հասցեի դաշտում նշելով “Առաքիչ-մենեջեր” անվանումը կամ զանգահարել` երկուշաբթիից-ուրբաթ, մինչև 19:00:

Տեղադրող

Արտադրությունում շտապ անհրաժեշտ են հմուտ և փորձառու մուտքի դռներ տեղադրողներ:
Առաջարկվող աշխատանքը մշտական է, սեզոնային բնույթ չի կրում:
Աշխ. Օրերը՝ երկ-շաբաթ,
Աշխ. Ժամերը՝ 09.00-19.00

Հետաքրքրվողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով` (041)577-935:

Բանվոր

Դռների արտադրամասին անհրաժեշտ են ամրակազմ բանվորներ:
Պարտականությունները` Դռների, դռների հումքերի տեղափոխում:
Պահանջվող որակավորումները` Ճշտապահություն, բարձր պատասխանատվության զգացում:
Տարիքային սահմանափակումը ` 18-35 տարեկան:
Աշխատանքային օրերը` Երկուշաբթիից-շաբաթ, աշխատանքային ժամերը` 9:00-19:00:
Ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով` (041)577-935: